Ես խենթանում
էի
նրա
համար:
18 տարեկանում
շատ
բան
պետք
չի
հակառակի
սեռի
համար
խենթանալու
համար,
բայց
նա
ուրիշ
էր.
ես
գիտեի:
Եթե
ինձնից
պահանջեին
մահանալ
նրա
համար,
ես
կմահանայի,
եթե
պահանջեին
ապրել`
կապրեի:
Ասում
են`
կյանքում
մի
անգամ
կարելի
է
այդպես
սիրել.
ես
հավատում
էի:
8 տարի առաջ ինտերնետով արդեն շատերն էին ծանոթանում: Ես էլ բացառություն չէի: Խոսում
էինք
օրեր
ու
գիշերներ
շարունակ:
Շաբաթներ,
ամիսներ…
Չէինք
հանդիպում,
որովհետև
ես
ծնողներիս
մոտ
էի`
Ռուսաստանում,
իսկ
նա
Հայաստանում
էր:
22 տարեկան
էր:
Այդ
ժամանակ
դա
ինձ
հսկայական
տարիք
էր
թվում:
Նա
այնքան
գեղեցիկ
էր
և
միշտ
ասում
էր,
որ
իր
հրեշտակն
եմ:
Իրականում
ես
իրեն
էի
հրեշտակ
համարում,
որովհետև
կողքիս
էր
և
տխուր
և
ուրախ
ժամանակ:
6 ամիս
շփվելուց
հետո
այլևս
չդիմացա.
եկա
Հայաստան:
Այո,
գուցե
պետք
էր
սպասել,
պահանջել,
որ
ինքը
գա.
լեդիները
տղամարդկանց
հետևից
չեն
գնում,
բայց
այդ
ժամանակ
թվում
էր,
թե
բոլոր
օրենքները
բոլորի
համար
են,
բացի
մեզնից:
Նա դիմավորում էր ինձ օդանավակայանում: Իրականում էլ գեղեցիկ
էր,
ինչպես
հունական
աստվածները:
Նա
կանգնած
էր
ձողերի
հետևում,
իսկ
ես
ծանր
ճամպրուկս
քարշ
տալով,
գլուխս
կախ
մոտենում
էի
նրան:
Այն
պահին,
երբ
մեզ
արդեն
մի
քանի
քայլ
էր
բաժանում,
նա
նետվեց
դեպի
ինձ
ու
օդ
բարձրացրեց:
Երևի
անգամ
մազերիս
թրթռոցն
էր
մատնում,
որ
սիրտս
դուրս
է
թռչում
հուզմունքից:
Նրա
փափուկ,
մի-փոքր երկար
մազերը,
կապույտ
աչքերը,
հաստ
շրթունքները,
լայն
թիկունքն
աշխարհում
ամենակատարյալն
էին
թվում:
Նա
ծիծաղում
էր
ու
ասում.
-Եկար, գիժ, եկար, վերջապես…
-Եկա…
Նա ամուր բռնել էր ձեռքս և բաց չէր թողնում: Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա տատիկիս տուն: Նա խոստացավ, որ հաջորդ օրը կհանդիպենք:
Մի շաբաթով էի եկել, որովհետև դասեր ունեի, պետք է հետ գնայի: Նա կարողացավ անմոռանալի դարձնել իմ օրերը:
Վերադառնալուս նախորդ օրն ասաց,
որ
ինձ
համար
անակնկալ
է
պատրաստել.
«ռոմանտիկ»
ընթրիք
իր
ընկերներից
մեկի
դատարկ
տանը:
Կիսաեփ
մակարոններն
ու
կարմիր
էժան
գինին
ինձ
ամենահամեղն
էին
թվում:
Արդեն
մթնել
էր.
աշնանը
սկսում
է
շուտ
մթնել:
Աշնանն
ընդհանրապես
ամեն
ինչ
շուտ
է
մթնում…
Նա
հին
մագնիտոֆոնը
միացրեց:
Մեր
սիրելի
երգերն
էին:
Մենք
պարում
էինք,
ծիծաղում,
նա
համբուրում
էր
ինձ,
իսկ
ես
երջանիկ
էի:
Դատարկ
ու
մռայլ
տունն
ինձ
ապարանք
էր
թվում
նրա
կողքին,
իսկ
նա`
արքայազն,
որին
միշտ
փնտրել
էի:
Ես գիտեի, որ այդ օրը տրվելու եմ նրան, գիտեի, որ անմեղությունս նրան եմ նվիրելու,
որ
նա
է
դառնալու
առաջին
ու
վերջին
տղամարդս:
Ամեն
ինչ
այնքան
ցավոտ
էր,
բայց
ես
արցունքներն
աչքերիս
դիմացա
ցավին,
քանի
որ
վստահ
չէի,
որ
արցունքները
ցավից
էին:
Մենք
մի
ամբողջ
գիշեր
միասին
էինք,
նա
ամենանուրբն
ու
ամենակրքոտն
էր,
իսկ
ես…
չգիտեմ
էլ,
անփորձ,
անհասկանալի:
Առավոտյան արթնացա` նա պառկել էր մեջքին, իսկ ես կծկված պառկել էի կողքին, գլուխս դրած ուժեղ ուսերին: Համբուրեցի նրան ու ասացի.
-Բարի լույս…
Նա քնկոտ աչքերը բացեց ու համբուրեց ինձ:
Մի քանի ժամից թռիչքս էր. պիտի գնայի տուն, պատրաստվեի: Նա ճանապարհեց ինձ մինչև տատիկիս տուն.
-Կհանդիպենք, չէ՞,-ասում էր:
-Խոստանում եմ…
-Սիրում եմ քեզ, գիժ…
-Իսկ ես քեզ եմ սիրում,- ասում էի ես…
Ինքնաթիռն ինձ հետ տարավ Ռուսաստան:
Մենք էլ երբեք չհանդիպեցինք. նա պարզապես
անհետացավ:
Ջնջեց
իր
տվյալները,
անհետացավ,
իսկ
ես…
Իսկ
ես
ոչինչ
էլ
չարեցի
նրան
գտնելու
համար,
որովհետև
ամեն
ինչ
պարզ
էր:
Նա
եղավ
առաջին
ու
վերջին
տղամարդը,
ում
հետ
ես
սիրով
զբաղվեցի.
մնացածի
հետ
պարզապես
քնում
եմ:
Նա
եղավ
այն
մեկը,
որ
բաժանեց
կյանքս
կուսությունից
առաջ
ու
հետո:
Նա
ստեղծեց
Միային:
Իսկ
ես,
ես
պարզապես
սիրում
էի
և
մեղավոր
էի
սիրուս
համար…
0 մեկնաբանություն :
Post a Comment