Գովազդ Կայքում

Գովազդ Կայքում

Ի՞նչ սխալներ են գործում հայ աղջիկները սեքսի ժամանակ

Սկսենք նրանից, որ հայ աղջիկները կարծում են, որ սեքսն ինքնին սխալ բան է: Այ հենց այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները:
Հարգելի աղջիկներ, սեքսը սարսափելի մեղք չէ, դրա համար մահապատժի չեն ենթարկում և ոչ էլ դժոխք ուղարկում: Եթե արդեն իսկ մերկացել եք և անկողին հասել, ապա բարի եղեք թուլանալ և հաճույք ստանալ:

Խոսում էի ընկերներիս հետ, որոնք կիսվեցին ինձ հետ և ասեցին, թե ինչն է հատկապես վատ հայ աղջիկների հետ սեքսում:
Առաջին բանը, որ բոլորը միանշանակ ասեցին, այն է, որ հայ աղջիկները սեքսում կաշկանդված են, ազատ չեն: Դե դա առանց նրանց ասելու էլ հասկացել էի` տեսնելով նրանց անբավարարված դեմքերը փողոցում: Բացատրեմ, թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ: Երբ աղջիկն անկողնում «գերան» է, տղամարդը նրան հենց այդպես էլ օգտագործում է` որպես բավարարման միջոց: Աղջիկը չի կարողանում հաճույք ստանալ, չի խոսում իր ցանկությունների և նախասիրությունների մասին, չի կարողանում «ստիպել» տղամարդուն բավարարել իրեն: Այստեղից էլ գալիս են մեր աղջիկների չբավարարված դեմքերը` սեքս կա, օրգազմ չկա: Ընդհանրապես, կարծում եմ աղջիկների գրեթե մեծամասնությունը չգիտի, թե ինչ է իսկական նորմալ օրգազմը: Հիշեք, աղջիկներ, գոյություն ունի օրգազմի երկու տեսակ` հեշտոցային և կլիտորային: Համոզված եմ, որ ձեզնից միայն հատուկենտներն են ապրել օրգազմի հեշտոցային տեսակը, որը գալիս է միայն այն ժամանակ, երբ կինը լիովին ազատ է տղամարդու հետ: Իսկ կլիտորային օրգազմը մեխանիկական բնույթ է կրում. հիշեք, որ անգամ ինքնաբավարարվելիս մենք մեխանիկորեն ներգործում ենք կլիտորի վրա, որպեսզի բավարարվենք, բայց ոչ օրգազմ ստանանք: Օրգազմի բացակայությունը բերում է նաև ագրեսիայի առօրյա կյանքում: Օրինակ երբ ինտերնետում դուք տեսնում եք, որ աղջիկը ագրեսիվ մեկնաբանություններ է թողնում և հարձակվում է բոլորի վրա, ապա վստահ եղեք. նա հաստատ մի լավ սեքսի ու օրգազմի կարիք ունի:
Հետո, առաջին կետից բխող մյուս սխալն այն է, որ հայ աղջիկները սեքսում ամեն ինչ թողնում են տղաների վրա: Այո, լավ է, երբ տղամարդը դոմինանտ է, իշխող, դա շատ է գրգռում, բայց ոչ միշտ: Հիշեք` լավ սեքս ունենալու համար երբեմն պետք է իշխող դիրքը վերցնեք ձեր վրա: Դա ցանկացած տղամարդու ցանկությունն է: Եթե հաճախ եք նկատում, որ տղան ձեզ խնդրում է վերևից լինել կամ այլ կերպ ակնարկում է, որ ավելի ակտիվ լինեք, ապա իմացեք, որ դուք պատկանում եք այս սխալը գործողների թվին: Մի վախեցեք երբեմն ղեկը վերցնել ձեր ձեռքն ու անել այնպես, ինչպես ցանկանում եք: Մի պահ պատկերացրեք, որ օգտագործում եք տղամարդուն բառիս բուն իմաստով, որպեսզի հաճույք ստանաք, թքած ունենալով տղամարդու զգացումների վրա: Հավատացեք` այդ պահին տղամարդն ավելի շատ հաճույք կապրի, քան երբ դուք կենտրոնանաք նրա վրա, որ գրգռեք տղամարդուն և նրան օրգազմի հասցնեք: Մեր աղջիկները կարծես մոռացել են, որ սեքսն առաջին հերթին հաճույք ստանալու համար է և սեքսին նայում են որպես պարտականություն կամ պարտք:

Գալիս է մյուս սխալը` կասկածամտությունը: «Տեսնես, որ Հակոբի հետ քնեմ, ընկերներին կասի՞» կամ «Հիմա որ Հայկի հետ քնեմ, կմտածի, որ փչացած եմ»: Ծիծաղելին այն է, որ աղջիկներն այս մտքերով սեքսով են զբաղվում: Դե պատկերացրեք նրանց դեմքի արտահայտությունը, երբ նման մտքերով քնում են տղաների հետ` թախիծն աչքերում, կասկածը` հոգում: Էլ ի՞նչ սեքս, ի՞նչ հաճույք: Սիրելի աղջիկներ, եթե կասկածում եք, որ տղան ձեզ հետ սեքսից հետո կպատմի դրա մասին իր ընկերներին, ապա նա հավանաբար կպատմի: Եթե կասկածում եք, որ նա կմտածի, որ անբարոյական եք, ուրեմն նա ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կմտածի: Ինչու՞ եք տանջում համ ձեզ, կամ տղաներին
Եվս մեկ բան կա, որի մասին կուզեմ խոսել: Սեքսի ժամանակ տնքալը կամ բացականչելն անբարոյականություն չէ: Ավելի մեծ անբարոյականություն է տղայի հանդեպ այն, որ բերանը ջուր առած պառկում եք ու ոչինչ չեք անում: Եթե ձեզ հաճելի է, տնքացեք, եթե ուզում եք` բացականչեք, կրծեք բարձը, քերծեք սիրելիի մեջքը, թավալվեք անկողնում, արտահայտեք ձեր զգացմունքները, միայն մի լռեք: Որոշ աղջիկների, ինչպես նաև ինձ, գրգռում է, երբ անկողնում հայհոյում են, որոշների դուր են գալիս դերային խաղերը, ոմանք էլ երազում են «բռնաբարված» լինել: Այդտեղ ոչ մի ամոթալի բան չկա: Սեքսով զբաղվելիս մենք մոտենում ենք բնությանը, տրվում բնազդներին, մի պահ դառնում կենդանի ու ցանկանում կենդանական հաճույք ստանալ: Այդտեղ նույնպես սարսափելի բան չկա` մարդը գազան է, որին խորթ չէ խենթությունը:
Վստահ եմ` բոլորդ եք լսել Կամասուտրայի մասին, բայց այն սկզբում բոլորիս էլ անհաս փառքի ճամփա է թվում: Ես բոլորովին չեմ պնդում անգիր անել բոլոր դիրքերը, ինչը պրակտիկորեն անհնար է, բայց խորհուրդ եմ տալիս հիշել, որ «միսիոներական», «աղջիկը վերևում» և «ծնկների վրա» դիրքերից բացի գոյություն ունեն այլ դիրքեր ևս, որոնք ձեզ թարմ զգացողություններ կպարգևեն, կմերձեցնեն ձեզ տղամարդու հետ և գուցե ապահովեն օրգազմին հասնելու ավելի հեշտ ճանապարհներ:
Ոչ մեկս էլ կատարյալ չենք, հատկապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են սերն ու սեքսը, բայց երբեք ուշ չէ սովորել ու նորը բացահայտել: Վստահեք ձեր տղամարդկանց, տրվեք նրանց ամբողջությամբ և միասին բացահայտեք սեքսի գաղտնիքները:)


Հարգանքներով` Միա

0 մեկնաբանություն :

Post a Comment